Սինոփսիս
Հեռավոր Լիանշան լեռներում 14-ամյա Ցիհուոն և նրա ընկերուհիները ճանապարհ են ընկնում՝ չափահասության ծեսի համար շրջազգեստ գտնելու: Այն, ինչ սկսվում է որպես փոքրիկ արկած, աստիճանաբար վերածվում է մանկության անորոշ, սառչած տիրույթի, որտեղ ժամանակը դանդաղում է, իսկ աշխարհը դառնում անսահման:
Մրցանակներ
DOX:AWARD, CPH:DOX ՄԿՓ, Կոպենհագեն, Դանիա, 2026 թ․։
Դոնան Չեն
Դոնան Չենը վավերագրող ռեժիսոր է Չինաստանից։ Ավարտել է Նյու Յորքի համալսարանի վավերագրական ֆիլմերի ծրագիրը։ Աշխատել է չինական և ամերիկյան մեդիա կազմակերպություններում։ Նրա «Տեսողության ձայնը» ֆիլմը (2012), որտեղ նա հանդես է եկել որպես համապրոդյուսեր, ռեժիսոր և մոնտաժող, առաջադրվել է «Էմմի» մրցանակի, իսկ պրեմիերան կայացել է Hot Docs փառատոնում։ «Հետք Սինցզյանից» ֆիլմը (2013) ցուցադրվել է աշխարհի տարբեր փառատոներում, համալսարաններում և թանգարաններում։ Չնայած Չինաստանում ֆիլմն արգելված է՝ այն դարձել է ընդհատակում ամենաշատ դիտված անկախ վավերագրական աշխատանքներից մեկը։ «Երգեցողություն ամայության մեջ» ֆիլմը (2021) նրա առաջին լիամետրաժ վավերագրությունն է, որն ընդգրկվել է Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում (2022)։ Նրա վերջին՝ «Մայիսյան շշուկներ» ֆիլմի պրեմիերան կայացել է 2026 թվականին CPH:DOX փառատոնում։
Ֆիլմացանկ
Տեսողության ձայնը (2012), Հետք Սինցզյանից (2013), Երգեցողություն ամայության մեջ (2021), 14 կտավ (2023), Մայիսյան շշուկներ (2026)։




