Սիրելի՛ բարեկամներ, գործընկերներ, գրչակից եղբայրներ::

Այսօր մենք իսկապես տիրապետում ենք գրչին՝ «գրիչ-տեսախցիկին», որի մասին երազում էին կինոլեզվի՝ տեսապատկերային մտածողությունը կենսագործող լեզվի հիմնադիր հայրերը: Եվ ինչպես պոետները, որոնք հազարամյակներ շարունակ հաղթահարելով բառի հասկացական բնույթը, ձևավորել են պատկերային մտածողություն, այնպես էլ մենք, հաղթահարելով տեսանելի աշխարհի նշանային բնույթը, ունակ ենք թափանցելու նրա էության մեջ՝ դրդելով հանդիսատեսին դրա հոգևոր ընկալմանը:

«Վավերագրական», իսկ ավելի ճիշտ՝ «ոչ խաղարկային» կինոն թերևս կինոարվեստի ամենաբարդ, բայց և ամենազորեղ տեսակն է:

Այսօր այն ավելի արդիական է, քան երբևէ:

Մեր աչքի առաջ փոխվում է աշխարհը՝ իր առանց բացառության բոլոր դրսևորումներով: Հասկացական մտածողությունը զրկվում է հիմքերից: Միևնույն ժամանակ, մեր օրերում մարդու ստացած տեղեկատվության առյուծի բաժինը տեսողական պատկերն է: Եվ նրանից, թե ինչպես ենք մատուցում այդ պատկերը, մեծապես կախված է մարդու ապագա կերպարը: Կինոն ունակ է մարդուն թե՛ դատարկելու՝ իրենով փոխարինելով հոգևոր սնունդը, և թե՛ վեհացնելու, ամրապնդելու ու հոգեպես կոփելու նրան:

Բարի՛ երթ, ոչ խաղարկային կինոյի ասպետնե՛ր:

Գ. Զաքոյան, 2026 թ.