Ուրիշի հետ շփվելիս ենք մենք ճանաչում ինքներս մեզ: Ճանաչելով մեզ՝ ձգտում ենք ճանաչել նաև օտարին, և միայն ճանաչելով ենք լցվում նրա հանդեպ համակրանքով: Եվ հակառակը՝ անծանոթն ու անհասկանալին անվստահություն, վախ ու թշնամանք են ծնում: Ճանաչել տարբեր ազգերի ու ցեղերի, սոցիալական ու կրոնական խմբերի, անհատների կյանքն ու բարքերը, նրանց ավանդույթները, խնդիրներն ու ապրումները՝ սա է «Ծիրանի ծառ» միջազգային կինոփառատոնի կոչն ու ձգտումը:
2015-ին հիմնադրված «Ծիրանի ծառ» կինոփառատոնը, որի նախաձեռնողը «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն է, վավերագրական կինոյի ամենամյա փառատոն է, որը տեղի է ունենում ուշ ամռանը կամ վաղ աշնանը Հայաստանի զանազան գյուղերում։
Սա տարածաշրջանի միակ և աշխարհի եզակի գյուղական կինոփառատոներից է, որտեղ մասնակիցները մեկ շաբաթ ապրում և հաց են կիսում գյուղացիների հետ՝ անմիջականորեն ծանոթանալով միմյանց աշխարհընկալմանը։
Առաջին անգամ փառատոնը տեղի է ունեցել Երևանում
Փառատոնային աշխարհագրությունն ընդլայնվել է՝ ներառելով Երևանը, Գյումրին և Արագածոտնի մարզի Ուջան գյուղը
Փառատոնն ամբողջովին անցկացվում էր Ուջանում
Փառատոնը տեղափոխվեց Լոռու մարզ
Լոռու մարզի Դեբեդ և Դսեղ գյուղերում
Տեղի կունենա 2026-ի օգոստոս-սեպտեմբերին՝ Դեբեդ և Դսեղ գյուղերում
Ապակենտրոնացնել մշակութային կյանքը Հայաստանում, որտեղ մշակութային միջոցառումների ճնշող մեծամասնությունը տեղի է ունենում մայրաքաղաքում և Գյումրիում
Հայաստան բերել լավագույն վավերագրական`ոչ խաղարկային կինոն՝ վերջինիս ողջ բազմազանությամբ և ամենատարբեր դրսևորումներով։
Փառատոնը հնարավորություն է ընձեռում գյուղական բնակչությանն անմիջական մարդկային կապեր հաստատել իրենց կողմից հյուրընկալվող մասնակիցների հետ
Թույլ տալ այլազգի արվեստագետներին վերապրել իսկական, հայկական մշակույթը՝ առանց զբոսաշրջային շղարշի և կարմիր գորգերի։
Նոր հնարավորություններ ստեղծել գյուղացի երեխաների համար՝ կինոդպրոցի շրջանակում
Նպաստել ներգնա տուրիզմի զարգացմանը՝ քաղաքային հանդիսականներին հրապուրելով փառատոնի անցկացման վայր ճամփորդելու գաղափարով։
Օգոստոսի 30 - սեպտեմբերի 6, 2025թ․
Լոռու մարզի Դեբեդ և Դսեղ գյուղեր
մոտ 40 միջազգային և տեղացի մասնակից
8 օր հայկական գյուղում
Industree-ն «Ծիրանի ծառ» կինոփառատոնի համագործակցության արտադրական հարթակն է, որի շրջանակում այս տարի իրականացվել են հետևյալ նախագծերը:
Վիետնամուհի լուսանկարիչ և արվեստագետ Թհու Ան Նգույենը կոլաժի աշխատարան վարեց գյուղացի երեխաների համար
Ռեժիսոր և «Միլլենիում» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Զլատինա Ռուսևան կինոաշխատարան վարեց Հայաստանից և ԵՄ-ից 8 սկսնակ ռեժիսորների համար։
Իտալուհի ռեժիսոր և մանկավարժ Մարտա Վիոլանտեն կինոաշխատարան վարեց Դեբետ և Դսեղ գյուղերի մոտ 15 երեխաների համար։