Կինոդպրոց 2026

«Ծիրանի ծառ» 12-րդ միջազգային կինոփառատոնի (05-12.09.2026) շրջանակում Դեբեդ գյուղում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 8-ը կայանում է Կինոդպրոց գյուղական համայնքների երեխաների համար, որը վարում է իտալուհի կինոռեժիսոր, սցենարիստ և մանկավարժ Մարթա Վիոլանտեն։

Աշխատարանի ընթացքում երեխաները միասին ստեղծում են ֆիլմ, որը հանդիսատեսին ներկայացվում է սեպտեմբերի 12-ին՝ փառատոնի փակման արարողությանը։

Աշխատարանը կազմակերպում է «Ֆիլմադարան» ՀԿ-ն՝ Հայաստանում Իտալիայի դեսպանատան, Դեբեդի գյուղապետարանի և Փամբակի համայնքապետարանի աջակցությամբ։

Փառատոնին կից Կինոդպրոցն առաջին անգամ իրականացվել է 2019 թվականին՝ Ուջան գյուղում, որտեղ 2017-2022 թթ․ կայանում էր «Ծիրանի ծառը»։ Մինչ օրս Կինոդպրոցի շրջանակում զանազան գյուղերից երեխաների մասնակցությամբ ստեղծվել է շուրջ 25 կարճամետրաժ ֆիլմ։

Մարթա Վիոլանտե

Մարթա Վիոլանտե

1991 թվականին Միլանում ծնված Մարթա Վիոլանտեն ավարտել է Վալենսիայի համալսարանի Տեսալողական հաղորդակցության բաժինը։ Մի քանի տարի ապրել է Մեքսիկայում, որտեղ համահեղինակել է «Լիրիո Մենդոզա» վավերագրությունը և աշխատել որպես մոնտաժողի օգնական։ 2020 թվականին համահեղինակել է «Կայսերական օրոր» կարճամետրաժը, որը ցուցադրվել և պարգևատրվել է բազմաթիվ կինոփառատոներում՝ ներառյալ «Ծիրանի ծառ» ՄԿՓ-ում՝ 2021-ին։ Վիոլանտեն «La Bandita» կինոգործիչների կոլեկտիվի անդամ է։