Հաղթողներ

Լիամետրաժ ֆիլմերի մրցույթ

🏆 Գլխավոր մրցանակ Իվան Վլասով, Նիկիտա Ստաշկևիչ
🎖️ Ժյուրիի հատուկ մրցանակ Իզաբել Ինգոլդ, Վիվիան Պերելմյուտեր

Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ

🏆 Գլխավոր մրցանակ Սահանդ Սարհադի
🎖️ Ժյուրիի հատուկ մրցանակ Ինես Սյոլ

Հատուկ Մրցանակներ

«Ֆիլմադարան» ՀԿ-ի Հատուկ մրցանակ Մաչեյ Դրիգաս
«Հանգույց» հիմնադրամի մրցանակ Անդրեա Գատոպուլոս
Մարտին Ադոյանի մրցանակ Ժուլյեն Էլի
Դեբեդ գյուղի մրցանակ Ֆիլիպո Տոլենտինո

Ժյուրի

Հադի Աֆարիդե

Հադի Աֆարիդե

Իրան

1984 թվականին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ծնված Հադի Աֆարիդեի ստեղծագործական գործունեությունը սկսել է 1998 թվականին։ Նա մասնակցել է ավելի քան 140 կինոփառատոների։

Յան-Թագե Քյուլինգ

Յան-Թագե Քյուլինգ

Գերմանիա

Դոկտոր Յան-Թագե Քյուլինգը թատրոնի և կատարողական արվեստների հետազոտող է։ 2023 թվականից ղեկավարում է Երևանի Գյոթե ինստիտուտը։

Սերժ Մելիք-Հովսեփյան

Սերժ Մելիք-Հովսեփյան

Հայաստան/Ֆրանսիա

Ծնվել է Թեհրանում, ուսանել Լոնդոնում։ 2005 թվականից Երևանում է՝ որպես անկախ ռեժիսոր։ Հիմնադրել է «Ագորա» թատերախումբը։

Բացման Ֆիլմ

Վերադարձ ավետյաց երկիր

Հայաստան, 1991, 80’
Poster

Ամեն ինչ կորցրած հերոսները նոր տուն են գտնում Հայաստանի ամայացած հյուսիսային գյուղերից մեկում։ Հարություն Խաչատրյանի 70-ամյակի կապակցությամբ՝ «Ծիրանի ծառ» կինոփառատոնը հարգանքի տուրք է մատուցում ռեժիսորին։

Director

Հարություն Խաչատրյան

Ծնվել է 1955-ին։ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրենն է։ 2017 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահն է։

Լիամետրաժ Մրցույթ

Օտարական որոնում

Իտալիա, 2023, 90’ | Ռեժ․ Անդրեա Գատոպուլոս
Poster

Արհեստական բանականության աչքերում Դևիդ Ռամսիի կյանքի վերջին երեսուն տարիները, որոնք նա նվիրել է պատմական քարտեզների հավաքածուի ստեղծմանը, անհասկանալի գլուխկոտրուկ են թվում։

Director

Անդրեա Գատոպուլոս

Իտալացի կինոպրոդյուսեր, ռեժիսոր և դիստրիբյուտոր։ Հիմնադրել է Il Varco ընկերությունը։

Ես այստեղ եմ

Պորտուգալիա, 2024, 76’ | Ռեժ․ Ժոֆյա Պացոլայ, Դորիան Ռիվիեր
Poster

2020-ին Լիսաբոնի սպորտային կենտրոնը վերափոխվում է կացարանի անօթևանների համար։ Ձևավորվում է ինքնակազմակերպված համայնք, որը վերականգնում է հոգատարության մշակույթը։

Director

Ժոֆյա Պացոլայ և Դորիան Ռիվիեր

Ժոֆյա Պացոլայը ֆրիլանսեր արվեստագետ է։ Դորիան Ռիվիերը ֆրանսիացի ռեժիսոր է։

Լումի

Իտալիա, 2025, 60’ | Ռեժ․ Ֆիլիպո Տոլենտինո
Poster

Ֆիլմն ուսումնասիրում է Մարչելոյի աշխարհը՝ երիտասարդի, ով հմայված է լույսերով և ձգտում է ստեղծել արհեստանոց՝ իտալական ավանդական լուսավորության համակարգեր կառուցելու համար։

Director

Ֆիլիպո Տոլենտինո

Իտալացի ռեժիսոր և օպերատոր։ «Լումի»-ն նրա առաջին լիամետրաժ աշխատանքն է։

Նոր սկիզբ

Բելգիա/Ֆրանսիա, 2025, 87’ | Ռեժ․ Իզաբել Ինգոլդ, Վիվիան Պերելմյուտեր
Poster

Ամերիկացի բնիկ Ալ Մունն սկսում է ճանապարհորդություն՝ վերամիավորվելու Վիետնամի պատերազմի իր զինակիցների հետ։

Director

Իզաբել Ինգոլդ և Վիվիան Պերելմյուտեր

Մոնտաժողներ և կինոռեժիսորներ, ովքեր դասավանդում են Կորտեի համալսարանում։

Պարագատե

Բելգիա, 2023, 72’ | Ռեժ․ Ցզյալայ Վան
Poster

Ցզյալայ Վանը վերադառնում է Շանհայ՝ տատիկի մահից հետո մոր կողքին լինելու։ Ֆիլմը բացահայտում է մոր և դստեր բարդ հարաբերությունները։

Director

Ցզյալայ Վան

Ծնվել է 1990-ին, կինո է ուսանել Բրյուսելում։ Նրա կարճամետրաժները արժանացել են մրցանակների։

Բաժանում

Լիբանան/Պաղեստին, 2025, 61’ | Ռեժ․ Դիանա Ալեն
Poster Placeholder

«Բաժանում»-ը համադրում է Պաղեստինի բրիտանական օկուպացիայի արխիվային կադրերը փախստականների ձայնագրությունների հետ։

Director

Դիանա Ալեն

Կինոռեժիսոր և Մաքգիլ համալսարանի մարդաբանության պրոֆեսոր։

Փոփոխվող ելակետեր

Կանադա, 2025, 100’ | Ռեժ․ Ժյուլիեն Էլի
Poster

Տեխասի Բոկա Չիկա քաղաքում բնությունը և մարդկանց տները զոհաբերվում են SpaceX-ի նոր կայանի համար։

Director

Ժյուլիեն Էլի

Կանադացի կինովավերագրող։ Նրա նախկին ֆիլմերը նվիրված էին Մեքսիկայում բռնության թեմային։

Գնացքներ

Լեհաստան/Լիտվա, 2024, 80’ | Ռեժ․ Մաչեյ Դրիգաս
Poster

Ամբողջությամբ արխիվային կադրերից կազմված ֆիլմ, որը ստեղծում է 20-րդ դարի Եվրոպայի հավաքական դիմանկարը գնացքների և կայարանների տեսանկյունից։

Director

Մաչեյ Դրիգաս

Կինոյի և ռադիոյի ճանաչված ռեժիսոր, պրոդյուսեր։

Քամին պոչ չունի

Ռուսաստան, 2024, 60’ | Ռեժ․ Իվան Վլասով, Նիկիտա Ստաշկևիչ
Poster

Նիկան յամալական քոչվոր ընտանիքի աղջիկ է, ով պետք է բաժանվի տնից և գնա գիշերօթիկ դպրոց։

Director

Իվան Վլասով և Նիկիտա Ստաշկևիչ

Իվան Վլասովը ծնվել և մեծացել է Տուլայում։ Ուսանել է ՎԳԻԿ-ում՝ Ս․Վ․ Միրոշնիչենկոյի արվեստանոցում։ Ջանում է գտնել ձև, որը կօգնի նորովի բացահայտել ռուսական մշակույթը։

Նիկիտա Ստաշկևիչը ծնվել և մեծացել է Սանկտ Պետերբուրգում։ 2017 թվականից սովորել է Սանկտ Պետերբուրգի կինոյի և հեռուստատեսության պետական ինստիտուտում։

Ձմեռային արձագանք

Իտալիա, 2024, 60’ | Ռեժ․ Դավիդե Կազարոտի
Poster

Մոնտեսկենո գյուղի երկու երիտասարդների ողբերգական մահից տարիներ անց նրանց հիշատակը դեռ ապրում է լեռներում։

Director

Դավիդե Կազարոտի

Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր։ Սա նրա առաջին լիամետրաժ ֆիլմն է։

Կարճամետրաժ Մրցույթ

Հեղհեղուկ հեքիաթ

Իտալիա, 2017, 44’ | Ռեժ․ Կառլա Վեստրոնի
Poster

Մարդու և թռչնի կյանքի պոետիկ հակադրություն Հռոմի տանիքների ֆոնին։

Director

Carla Vestroni

Carla Vestroni ran courses on Italian cinema for specialised Italian schools and for American students at the Gonzaga University in Florence and British Council in Bologna. She contributed with articles and essays to the cinema magazine Cinema Sessanta.

Աղային

Կատար/Հնդկաստան, 2024, 19’ | Ռեժ․ Փոլ Աբրահամ
Poster

Ռեժիսորը փորձում է հասկանալ իր բարդ հարաբերությունները հոր հետ, ով որդեգրել է ծայրահեղ օրգանական կենսակերպ։

Director

Փոլ Աբրահամ

Հնդիկ կինոռեժիսոր է, որն աշխատում է Կատարում։

Ոչ մէկ տեղ գնաց

Դանիա, 2025, 43’ | Ռեժ․ Կատինկա Ֆոգ Վինդելև, Լուիսե Գորմ
Poster

Երաժշտական կինոաշխատանք սերնդային տրավմայի և Հայոց ցեղասպանության հետքերի մասին։

Director

Կատինկա Ֆոգ Վինդելև և Լուիսե Գորմ

Դանիացի երաժիշտներ և կատարողներ։

Հոդա․ հեռակա մայրը

Եգիպտոս/Գերմանիա, 2024, 30’ | Ռեժ․ Ռաբել Էրիան
Poster

Հոդան՝ ղպտի քրիստոնյան, հոգ է տանում որբ Մարիամի մասին, սակայն նրանց կապը փորձության է ենթարկվում։

Director

Ռաբել Էրիան

Կինոռեժիսոր և պրոդյուսեր։ Ծնվել է Կահիրեում։

Ես քեզ սիրում եմ ավելի

Նիդերլանդներ, 2024, 17’ | Ռեժ․ Նուռ Ալխեդեր
Poster

Ռեժիսոր Նուռ Ալխեդերը մոտենում է իր թեմաներին ինտիմ և հուզական ձևով՝ ստեղծելով բաց մթնոլորտ։

Director

Նուռ Ալխեդեր

Կինոռեժիսոր և պրոդյուսեր։ Ծնվել է Կահիրեում։

Քարուն․ Իրանի ամենաերկար գետը

Իրան/Շվեյցարիա, 2024, 19’ | Ռեժ․ Սահանդ Սարհադդի
Poster

Ֆիլմը վերակառուցում է բանաստեղծ Համիդ Հաջիզադեի և նրա որդու սպանության պատմությունը։

Director

Սահանդ Սարհադդի

Կինոռեժիսոր և վիզուալ արվեստագետ։

Մանթուր Բեյրութ

Լիբանան, 2024, 18’ | Ռեժ․ Ֆարահ Ֆաուզի Նաբուլսի
Poster

Բեյրութցի կինը ուսումնասիրում է քաղաքի ծայրամասերը՝ հետևելով մի վայրի ծաղկի։

Director

Ֆարահ Ֆաուզի Նաբուլսի

Լիբանանցի արվեստագետ։

Հովվի լռությունը

Թունիս, 2024, 15’ | Ռեժ․ Մարվեն Տրաբելսի
Poster

Սոցիալական դիմանկար, որն անդրադառնում է դանակին՝ որպես զոհաբերության գործիք։

Director

Մարվեն Տրաբելսի

Թունիսցի լուսանկարիչ և ռեժիսոր։

Օազիս, որին արժանի եմ

Ֆրանսիա, 2024, 23’ | Ռեժ․ Ինես Սյոլ
Poster

Առցանց չաթբոթերը կիսվում են իրենց մտքերով մարդկանց հետ։

Director

Ինես Սյոլ

Ֆրանսիացի արվեստագետ և կինոռեժիսոր։

Վալերիա

Խորվաթիա, 2023, 16’ | Ռեժ․ Սառա Յուրինչիչ
Poster

Այս հիբրիդային ֆիլմը մեզ տանում է դեպի մի աշխարհ, որտեղ տղամարդիկ չկան, այնուհետև՝ դեպի ներաշխարհ, որտեղ ներկան հատվում է հավերժության հետ։

Director

Սառա Յուրինչիչ

Սառա Յուրինչիչը խորվաթ կինոռեժիսոր է, որն ապրում է Կոպենհագենում։ 2015-ին ավարտել է մագիստրատուրան AF Zagreb-ում, իսկ 2017-ին՝ Restart վավերագրական կինոյի դպրոցը։

Փակման Ֆիլմ եվ Հատուկ Ցուցադրություններ

Սահմանը մեր ներսում (Փակման Ֆիլմ)

Շվեդիա/Հայաստան, 2025, 22’ | Ռեժ․ Կնուտե Վեսթեր
Poster

Արևելյան Հայաստանում նոր սահմանով ճամփորդությունը վերածվում է մարդու ներաշխարհով ուղևորության։

Director

Կնուտե Վեսթեր

Շվեդ արվեստագետ և ռեժիսոր։

Կտավ․ Էդուարդ Խարազյան

Հայաստան, 2016, 35՛ | Գեղ․ ղեկ․ Մեսրոպ Մովսիսյան
Poster

Հայ նկարիչ Էդուարդ Խարազյանի դիմանկարը։

Director

Մեսրոպ Մովսիսյան

Հայ լրագրող և վավերագրող։

Ճպուռ

Հայաստան, 2024, 8’ | Ռեժ․ Արման Այվազյան
Poster

Ֆիլմը ծավալվում է աշխարհում, որտեղ յուրաքանչյուր բնական տարր ունի իր ոգին։

Director

Արման Այվազյան

Հայ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր։

Կորցված, գտնված, թաքնված

Լեհաստան/Հայաստան, 2025, 58՛ | Ռեժ․ Վահրամ Մխիթարյան
Poster

Ֆիլմը բացահայտում է միջնադարյան հայկական ձեռագրի՝ Սկևռայի ավետարանի զարմանալի ճանապարհը։

Director

Վահրամ Մխիթարյան

1977 թվականին Երևանում ծնված Վահրամ Մխիթարյանը կինոռեժիսոր է, օպերատոր, սցենարիստ, պրոդյուսեր և լուսանըկարիչ։

Դժկամ ամուրին

Իրան, 2013, 58’ | Ռեժ․ Մեհդի Բաղերի
Poster

Ֆիլմը պատմում է ռեժիսորի մասին, որը 30 տարեկանում դեռ ապրում է ծնողների հետ։

Director

Մեհդի Բաղերի

Իրանցի կինովավերագրող։

Լինել գյուղ

Իտալիա, 2024, 45’ | Ռեժ․ Մարտա Վիոլանտե, Սիլվիա Միոլա, Դենի Բիանկարդի
Poster

«Լինել գյուղը» փորձ է վերադարձնելու Հարավային Ապենինների գյուղերի բազմաձայնությունը։

Director

Մարտա Վիոլանտե, Սիլվիա Միոլա, Դենի Բիանկարդի

Ֆիլմի երեք ռեժիսորները La Bandita մշակութային ասոցիացիայի անդամներ են։ Այն հիմնադրվել է Պալերմոյում վավերագրական ֆիլմարտադրությամբ զբաղվող մի խումբ կինոգործիչների կողմից։

Չորեքշաբթի 5։30

Հայաստան, 2025, 52’ | Ռեժ․ Վահագն Տեր-Հակոբյան
Poster

Ֆիլմը նշանավոր հայ ջազային երաժիշտ Մարտին Վարդազարյանի մասին է։

Director

Վահագն Տեր-Հակոբյան

Հայ կինոօպերատոր և կինոռեժիսոր է։ Մի շարք մրցանակակիր ֆիլմերի օպերատոր։