Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ
Արթուր Սահակյան
Սինոփսիս
Տարեց զույգ Շուրան և Օֆելյան գրեթե հիսուն տարի մեկուսացած ապրել են մի փոքրիկ տանը՝ կտրված արտաքին աշխարհից։ Ֆիլմը սկսվում է Օֆելյայի մահից հետո և աստիճանաբար հետ շարժվում ժամանակի միջով, որտեղ հիշողությունը, լռությունը և տարածությունը միաձուլվում են մի հուզական իրականության մեջ։
Մրցանակներ
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ, «Անահիտ» մրցանակաբաշխություն, Հայաստան, 2026; Հատուկ հիշատակում, «Կորիզ» մրցույթ, «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ, Հայաստան, 2026։
Արթուր Սահակյան
Ծնվել է 1994-ին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում։ Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետը՝ մասնագիտանալով կինոռեժիսուրայի մեջ։ Նույն ինստիտուտում ստացել է կինոգիտության մագիստրոսի աստիճան։ 2018-2023 թթ․ եղել է «5-րդ ալիք»-ի գլխավոր տնօրենը։ 2023–ից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է և «Բարս Մեդիա»-ի տնօրենը։ Նրա աշխատանքներն արժանացել են մի շարք ազգային մրցանակների, այդ թվում՝ Հայաստանի նախագահի երիտասարդական մրցանակին, «Ոսկե ծիրան» ՄԿՓ–ի «Լավագույն դեբյուտ» մրցանակին և«Անահիտ» մրցանակների։
Ֆիլմացանկ
Քամու հետ (2018), Մենակ երկուսով (2025):



