Սինոփսիս
1998 թվականին Սամուէլ Խաչիկեանը՝ նախահեղափոխական իրանական կինոյի խոշորագույն և ամենահայտնի ռեժիսորներից մեկը, հարցազրույց տվեց «Ֆիլմ» ամսագրին։ Վավերագրական այս կինոնկարն այդ հարցազրույցի «պատկերազարդումն» է՝ հիմնված հին ձայներիզի վրա պահպանված բնօրինակ ձայնագրության վրա, որն այստեղ հանրությանը ներկայացվում է առաջին անգամ։
Օմիդ Նաջվան
1970 թվականին Թեհրանում ծնված Օմիդ Նաջվանն իրանցի ռեժիսոր է։ Իր գործունեությունը սկսել է որպես հոդվածագիր, լրագրող և կինոքննադատ «Մշակույթ և կինո» ամսագրում, ինչից հետո միացել է «Sahar Universal Network» հեռուստաալիքին և նկարահանել մի շարք անգլալեզու հեռուստածրագրեր, ինչպիսիք են «Արծաթագույն էկրանը», «Խաղաղության մարգարեն», «Պասի խնջույքը» և այլն։ «Ձեռքը և ստեղծագործականությունը» կարճամետրաժ վավերագրական շարքը (1999) նրա առաջին քայլն էր վավերագրական կինոյի ոլորտում։
Ընտրված ֆիլմացանկ
Ձեռքը և ստեղծագործականությունը (սերիալ, 1999), Սրտի նման (2006), Կայսրը և մենք (2007), Կանաչ ուղի (2008), Թաղամասի լույսը (2010), Հետքը (2024), Սամուէլ Խաչիկեան․ Հարցազրույց (2025)։
