Սինոփսիս
Սաֆուրան Քուրդիստանի Հավրաման շրջանի ծիսական մշակույթի առասպելական դեմքերից է՝ ժամանակին Անահիտ դիցուհու տեղական մարմնավորումը։ Ըստ ավանդության՝ Սաֆուրա Խաթունը պատվիրել է գյուղի կանանց ամեն տարի Օրդիբեհեշտ (ապրիլ-մայիս) ամսին հավաքվել և հատուկ ծես կատարել, որպեսզի բուժվեն հիվանդները և անձրև գա։
Փարվիզ Ռոսթամի
1977 թվականին Օրաման Թախթում ծնված Փարվիզ Ռոսթամին համալսարանում ուսանել է գեղանկարչություն։ Ունի վավերագրական ֆիլմերի ռեժիսորի մասնագիտացում։ Իր առաջին՝ «Իմ կոշիկները» ֆիլմը նկարահանել է 2001 թվականին։ Կինոյի ոլորտում ավելի քան երկուսուկես տասնամյակի գործունեության ընթացքում Ռոսթամին նկարահանել է շուրջ 20 կարճամետրաժ, 7 միջին մետրաժի ֆիլմ և 3 հեռուստասերիալ։ Նա Իրանի Կերպարվեստի ասոցիացիայի անդամ է։
Ֆիլմացանկ
Իմ կոշիկները (2001), Երգ գետի համար (2003), Անանց ժառանգություն (2005), Փաչալ (2006), Սեղան՝ հոգիների խնդության (2007), Աղոթքի հյուրը (2008), Ձմեռը մենակ չէ (2009), Քարի մեղեդին (2010), Երկնքի հարևանները (2011), Խրտվիլակներն էլ մեռնում են (2012), Սրի ճանապարհով (2013), Սեր առ կինոկյանք (2015), Այդ գիշեր (2017), Գարունը գալիս է քեզ հետ (2018), Հայելիների գերեզմանոցը (2019), Գոչան (2022), Զագրոսի յոթ համանվագները (2022), Սաֆուրա (2026)։



