Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ
Ֆաբիեն Ֆիշեր
Սինոփսիս
Ժոզեֆը որոշել է մահանալ օգոստոսի 20-ին՝ իր ծննդյան օրը, և հայտարարել է դրա մասին։ Մինչ այդ նա պատրաստություններ է տեսնում, հրաժեշտ է տալիս մտերիմներին և հատկապես իր զուգընկերոջը՝ Մարիին։ Իսկ ինչի՞ն է նախապատրաստվում Մարին։
Ֆաբիեն Ֆիշեր
1977 թվականի դեկտեմբերի 30-ին Փարիզում ծնված Ֆաբիեն Ֆիշերը վավերագրական ֆիլմերի սցենարիստ և ռեժիսոր է, որը բնակվում է Գրենոբլում և ունի սոցիոլոգի և վավերագրական կինոռեժիսուրայի մասնագիտացում։ Նրա աշխատանքները ցուցադրվել են տարբեր փառատոներում և մասնագիտացված հարթակներում։ Որպես «Les Eaux de Mars» արտադրող ընկերության համահիմնադիր և «Cinex»-ի ակտիվ անդամ՝ նա աջակցում է երիտասարդ ռեժիսորներին և մասնակցում հավաքական նախագծերի։ 2019 թվականից ի վեր Գրենոբլի Էքսցենտրիկ կինոյի փառատոնի ծրագրավորողն է։ Միևնույն ժամանակ ներգրավված է գեղարվեստական կրթական ծրագրերում՝ իր փորձը փոխանցելով դպրոցներում, առողջապահական հաստատություններում և քրեակատարողական հիմնարկներում մարդկանց՝ հատկապես նվիրվելով համայնքային և մասնակցային նախագծերին և տեղական բնակչությունների հետ աշխատանքին։
Ֆիլմացանկ
Ելքի օրը (2011), Գլադեեմա (2016), Միակ սերը (2018), Իմիջիայլոց (2023), Թռչունների գլխին (2025)։