Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ
Նիյազ Սաղարի
Սինոփսիս
«Իմաստության ընկույզը» բազմաշերտ անձնական ֆիլմ է, որն անդրադառնում է Ջոնայի և Նիյազի՝ Մեծ Բրիտանիայից Իրան ամենամյա ճանապարհորդություններին։ Մասամբ ռոուդ մուվի, մասամբ՝ խոհագրություն այս ֆիլմը վավերագրում է պատանի Ջոնայի՝ արմատների ու նախնիների որոնումները, մինչդեռ Նիյազը խորհում է տան, պատկանելության զգացողության և մի շարք անպատասխան հարցերի շուրջ։ Այս ամենի կենտրոնում այգու 80-ամյա ընկուզենին է՝ որպես իմաստության լուռ պահապան։
Մրցանակներ
Kodak Cinematic Vision Award, Էնն Արբորի 64-րդ ՄԿՓ, Միչիգան, ԱՄՆ, 2026։
Նիյազ Սաղարի
Նիյազ Սաղարին Բրիստոլում բնակվող բրիտանա-իրանցի ռեժիսոր է, որը վերջին 10 տարիներին նկարահանում է կարճամետրաժ փորձարարական վավերագրական ֆիլմեր։ Կինոռեժիսուրա է ուսանել Թեհրանի Արվեստի համալսարանում, ապա ստացել մագիստրոսի աստիճան «Անիմացիա» մասնագիտությամբ Նյուպորտի համալսարանում։ Նրա ֆիլմերը ցուցադրվել են մի շարք, այդ թվում՝ Էնն Արբորի, Օբերհաուզենի և «Alchemy» փառատոներում։ Նրա աշխատանքների առանցքում հայրենի Թեհրանի և Բրիստոլի քաղաքային ու մշակութային պատմությունն է, և նա հատուկ ուշադրության է արժանացնում լուսանցքային պատմություններն ու հիշողությունները։ Սաղարին հիմնականում աշխատում է սուպեր 8 կինոժապավենով և ինքնուրույն է հայտածում իր ֆիլմերը։
Ֆիլմացանկ
Էսի քեռին (2015), Բացակա ստորակետեր I և II (2021), +X+=+ (2021), VHS օրագրեր (2021), Շղթայական արձագանք (2024), Իմաստության ընկույզը (2026)։

