Հատուկ ցուցադրություններ

Ալեկոծ Արաքսը

Հադի Աֆարիդե

Իրան, 2025, 68′ · Հայերեն/քրդերեն/պարսկերեն/թուրքերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

սեպտեմբերի 10, 21։05 - «Դեբատուն» հյուրատուն

← Ծրագիր

Սինոփսիս

«Ալեկոծ Արաքսը» հովվերգական ազգագրական վավերագրություն է Արաքս գետի և նրա ճանապարհին բնակվող մարդկանց կյանքի մասին։ Հենց Արաքսն է կրում Կովկասի ամենանշանակալի գետերից մեկի պատմական և մշակութային հիշողությունը։ Պատերազմներից և նոր սահմանների հաստատումից հետո գետը շարունակում է պահպանել երկու ափերում ապրող մարդկանց ժառանգությունը։ Բնապահպանական, մշակութային և մարդակենտրոն հայացքով վավերագրական այս ֆիլմն ուսումնասիրում է Արաքս գետի երկայնքով մարդկանց և բնության միջև առկա խոր կապը։

Մրցանակներ

Գլխավոր մրցանակ, «Հնագույն քաղաքակրթություններ» բաժին, «Cinéma Vérité» վավերագրական ֆիլմերի 19-րդ ՄԿՓ, Թեհրան, Իրան, 2025; Հատուկ վավերագրական մրցանակ, «Ջուր» բաժին, «Ֆաջր» 44-րդ ՄԿՓ, Թեհրան, Իրան, 2026։

Հադի ԱֆարիդեՀադի Աֆարիդե

1984 թվականին Իրանի մայրաքաղաք Թեհրանում ծնված Հադի Աֆարիդեի ստեղծագործական գործունեությունը սկսել է 1998 թվականին՝ թատրոնում, և 2001 թվականին՝ կինոյում, Իրանի երիտասարդական կինոյի միությունում։ 2006-ին Վավերագրական և փորձարարական ֆիլմերի կենտրոնի և Իրանի վավերագրողների ասոցիացիայի կողմից ընտրվել է լավագույն վավերագրական կինոռեժիսոր Իրանում վավերագրական ֆիլմերի ստեղծման առաջին մասնագիտացված աշխատարաններում։ Աֆարիդեն մասնակցել է ավելի քան 140 իրանական և միջազգային կինոփառատոնի, որտեղ արժանացել է բազում մրցանակների: Ներկայումս նա կինոռեժիսուրա և վավերագրական կինո է դասավանդում Իրանի երիտասարդական կինոյի միությունում և Իրանի ժամանակակից արվեստի ակադեմիայում, կազմակերպում է վավերագրական կինոյի աշխատարաններ։ Իրանի վավերագրողների ասոցիացիայի և Իրանի կարճամետրաժ ֆիլմերի ասոցիացիայի (ISFA) անդամ է։

Ընտրված ֆիլմացանկ

Իրանական ընտանի կենդանիների ակումբ (2018), Ջրատար մեքենան (2021), Ողջույնի հերթը (2022), Ջրատար․ Ջրի պատմությունը (2023), Հոլայնն Իրանում (2024), Ալեկոծ Արաքսը (2025), Օֆուս (2025)։