Սինոփսիս
«Լանտանա կամարա» ինվազիվ թուփը և նրա «դաշնակիցները»՝ Ուպիլուն (մշտադալար մոլոշ), Բիլիրոջիգան (սիամական մոլախոտ) և Կարիկադին («մեքսիկական սատանա»), ծրագրում են գրավել Հնդկաստանի Արևմտյան Ղաթերում գտնվող բլուրները։ Կգոյատևի՞ արդյոք տարածաշրջանում պահպանված վերջին վայրի բամբուկը։ Հետևելով Բհումի Թայիի (Մայր Հող) խոսքերին՝ ֆիլմն ուսումնասիրում է այս տարածքի պատմությունը և ներկայիս վիճակը։ Մի աշխարհում, որտեղ տեղաբնիկների գիտելիքներն ու ընկալումները հաճախ մղվում են երկրորդ պլան, ֆիլմն առաջին պլան է մղում սոլիգա ժողովրդի աշխարհայացքն ու իմաստնությունը։ Բհումի Թային առերեսվում է Լանտանային՝ մինչ տեղական բամբուկի անհետացումը ներկայացվում է «ստոփ մոուշն» անիմացիայի, ձեռքով նկարված պատկերների և արխիվային լուսանկարների միջոցով։
Միրա Կրիշնամուրթի
Միրա Կրիշնամուրթին անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր է Բանգալորից (Կառնատակա), որը մասնագիտանում է զանազան միջոցներով սթոփ-մոուշն անիմացիայում։ Նկարահանել և ձևավորել է մի շարք կարճամետրաժ և վավերագրական ֆիլմեր։ Նրա ֆիլմերը ցուցադրվել են այնպիսի փառատոներում, ինչպիսիք են «Animafest Zagreb»-ը, «Animela Mumbai»-ը, «Sci560»-ը և այլն։ Նրա աշխատանքները բացահայտում են իրականն ու երևակայականը՝ գտած իրերի, արխիվների և կադր առ կադր գծանկարների միջոցով։ Որպես հրավիրյալ մասնագետ՝ փորձարարական անիմացիա է դասավանդում Սրիշտի Մանիպալի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիաների ինստիտուտում։ 2023 թվականին համակարգել է Հնդկաստանի արվեստների հիմնադրամի և Ս․ Լ․ Բհատիայի անվան բժշկության պատմության թանգարանի համատեղ նախագիծը, որի արդյունքում ստեղծված ֆիլմն այժմ թանգարանի մշտական ցուցադրության մաս է։
Ֆիլմացանկ
Պատմիր պատերին (2017), Ծաղկող ծառը (2018), Փոփոխություն/հնարավորություն (2021), Անատոմիա + հումանիտար գիտություններ. Ս․ Լ․ Բհատիայի անիմացիոն կյանքը (2021), Մուսոնի ավետաբերները (2025), Վերջին բամբուկը (2025)։

