Սինոփսիս
«Ֆոսֆենը» կենդանական առասպել է։ Կենտրոնանալով Իբերիայի հյուսիս-արևմուտքի բնիկ Գարանո տեսակի ձիերի վրա՝ վավերագրական այս ֆիլմը հրավեր է խորհելու իրականի հարմարավետության և երևակայականի անհանգստության մասին։ Իրականությունը լեռների, այնտեղ բնակվող մարդկանց ու մյուս էակների աշխարհն է։ Սա առակ է մարդու և բնության ուժի բախման, վայրիի, անսանձի ու քաղաքակրթվածի առճակատման մասին։
Միգել Ֆիլգեյրաս
Միգել Ֆիլգեյրասը պորտուգալացի ռեժիսոր է, որը ստացել է գեղանկարչի կրթություն։ 2016 թվականին Lovers & Lollypops անկախ լեյբլի հրավերով նկարահանել է «Ռենդուֆե» և «Բլեք Բոմբեյ» երաժշտական վավերագրական էսսեները։ Porto/Post/Doc Film & Media փառատոնում պրեմիերայից հետո ֆիլմերը լայնորեն ցուցադրվել են երաժշտական վավերագրական ֆիլմերին նվիրված միջազգային փառատոներում՝ արժանանալով մրցանակների ԱՄՆ-ում և Շվեդիայում։ Նրա առաջին ֆիլմը՝ «Ալտու դու Մինյու»-ն (2012), որը պորտուգալական Մինյու շրջանի ինքնության փորձարարական դիմանկարն է, ցուցադրվել է վավերագրական ֆիլմերի 18 միջազգային փառատոում, այդ թվում՝ Մարգարեթ Միդի անվան կինոփառատոնում։ Ավելի վաղ՝ 2003 թվականին, արժանացել է «Prémio Jovens Criadores» (Երիտասարդ ստեղծագործողների) մրցանակին վիդեո-արտ աշխատանքի համար, որը 2005-ին ընդգրկվել է Fundação PLMJ-ի հավաքածուում։ «Ֆոսֆեն» լիամետրաժ կինոնկարը ցուցադրվել է Սալոնիկի վավերագրական ֆիլմերի փառատոնում և Տրենտոյի կինոփառատոնում։
Ֆիլմացանկ
Ալտու դու Մինյու (2012), Ռենդուֆե (2016), Բլեք Բոմբեյ (2019), Ֆոսֆեն (2026)։

