Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ
Արման Այվազյան
Սինոփսիս
Մոնումենտալ մետաղական քանդակ ստեղծելուց հետո արվեստագետն այն թողնում է բլրի գագաթին, որտեղ աշխատանքը դուրս է գալիս իր արարչի վերահսկողությունից և առաջին անգամ երկխոսության մեջ մտնում բնության հետ։
Արման Այվազյան
1994 թվականին ծնված Արման Այվազյանը հայ ռեժիսոր, վավերագրող և մոնտաժող է։ Ռեժիսուրա է ուսանել Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, ապա ընդունվել ՎԳԻԿ, որտեղ հինգ տարի մասնագիտացել է վավերագրական կինոյի ռեժիսուրայում։ Նրա ֆիլմերը ցուցադրվել և մրցանակների են արժանացել բազմաթիվ միջազգային կինոփառատոներում։ 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում միացել է «Բարս Մեդիա» ստուդիայի թիմին որպես ռազմական լրագրող, ռեժիսոր և օպերատոր՝ վավերագրելով հակամարտությունը։ 2023 թվականից Արման Այվազյանը ռեժիսուրա և մոնտաժ է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։
Ֆիլմացանկ
Ճայը (2021), Քար (2022), Ճպուռ (2024), Քառակուսու մասերը (2026)։


