Լիամետրաժ ֆիլմերի մրցույթ

Հիշողություն

Վլադլենա Սանդու

Ֆրանսիա/Նիդերլանդներ, 2025, 98′ · Ռուսերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

սեպտեմբերի 6, 16։20 - MIJ գործարան (ք. Թումանյան)

← Ծրագիր

Սինոփսիս

Ղրիմում ծնված Վլադլենա Սանդուին վեց տարեկանում ուղարկում են Գրոզնի՝ տատիկի և պապիկի հետ ապրելու։ ԽՍՀՄ փլուզմանը զուգահեռ՝ սարսափելի պատերազմ է բռնկվում Չեչնիայի և Ռուսաստանի միջև։ Շունչ կտրող գեղեցկության պատկերների միջոցով Սանդուն փորձում է թոթափել իր մանկությունը կլանած անցյալը և ուսումնասիրել սերնդեսերունդ փոխանցվող բռնությունը։

Վլադլենա ՍանդուՎլադլենա Սանդու

1982 թվականին Ուկրաինական ԽՍՀ Ղրիմի ինքնավարությունում ծնված Վլադլենա Սանդուն կինոգործիչ և թատերական ռեժիսոր է, որի աշխատանքներն ուսումնասիրում են պատերազմական տրավման, բռնապետությունը, գաղութատիրությունն ու սեքս-թրաֆիքինգը։ Նա մեծացել է Գրոզնիում՝ Ռուս-չեչենական պատերազմի տարիներին, իսկ ավելի ուշ տեղափոխվել է Ռուսաստանի հարավ։ Հետագայում Սանդուն ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը։ Նրա ֆիլմերը ցուցադրվել են Բեռլինալեում, Ռոտերդամում, DOK Leipzig-ում, Series Mania-ում, GoEast-ում և այլ փառատոներում՝ արժանանալով միջազգային մի շարք մրցանակների։ 2022 թվականին՝ ռուսական զորքերի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո, հեռացել է Ռուսաստանից և ստեղծագործական գործունեությունը շարունակում է Ամստերդամում։ Նրա մանկական հուշերի վրա հիմնված «Հիշողություն» լիամետրաժ դեբյուտը բացել է Վենետիկի 82-րդ միջազգային կինոփառատոնի «Հեղինակների օրեր» ծրագիրը և արժանացել Հանդիսատեսի մրցանակին։

Ֆիլմացանկ

Դիանա (2012), Օրլովները (2013), Կիրա (2015), Լենկթեմուրի սերը (2015), Սուրբ Աստված (2016), Ութ պատկեր Նաստյա Սոկոլովայի կյանքից (2018), Նույնականացում (սերիալ, 2022), Առանց մշակույթ ազգ չկա (2022), Հիշողություն (2025)։