Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ

Կյանքը շարունակվում է

Մերի Վարդանյան

Հայաստան, 2025, 20′ · Հայերեն՝ անգլ․ ենթագրերով

սեպտեմբերի 10, 20։00 - «Դեբատուն» հյուրատուն

← Ծրագիր

Սինոփսիս

Անգամ ամենասովորական առօրյայում թաքնված են պայքարի, կորստի ու հաղթահարման անտեսանելի պատմություններ։ Ջրարբի գյուղը բացառություն չէ։ «Կյանքը շարունակվում է» ֆիլմը կյանքի և մահվան հակադրության մասին է, որտեղ հաղթում է կյանքը... որովհետև այն միշտ շարունակվում է։

Մրցանակներ

Լավագույն ֆիլմ («Էթնոմշակույթ» անվանակարգ), «Անհայտ Ռուսաստան» կինոփառատոն, Ռուսաստան, 2026; Լավագույն մոնտաժ, «Կուլտկինո» ուսանողական կինոփառատոն, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան, 2026։

Մերի ՎարդանյանՄերի Վարդանյան

Մերի Վարդանյանը սկսնակ հայ ռեժիսոր է։ Ծնվել է Ջրարբի գյուղում, որի մթնոլորտը մեծապես ազդել է արվեստի հանդեպ նրա հետաքրքրության ձևավորման վրա։ Սկսել է վավերագրական նկարահանումներ անել, երբ ծնողներից ստացել է իր առաջին տեսախցիկը։ Սովորում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Ռեժիսուրայի բաժնում։

Ֆիլմացանկ

Բռնիր ձեռքս (2024), Կյանքը շարունակվում է (2025)։