Դեմքեր

Ջոն Լիլին և Երկրային պատահականությունների վերահսկման գրասենյակը

Քորթնի Սթիվենս, Մայքլ Ալմերեյդա

ԱՄՆ, 2025, 89′ · Անգլերեն՝ հայ. ենթագրերով

սեպտեմբերի 12, 16։00 - «Դեբատուն» բուտիկ

← Ծրագիր

Սինոփսիս

Համարձակ փորձարար դոկտոր Ջոն Ս․ Լիլին իր կյանքը նվիրեց ինքնաբացահայտմանն ու գիտակցության և հաղորդակցության առեղծվածների քողազերծմանը։ «Իմ մարմինն իմ լաբորատորիան է»․ սա էր նրա կարգախոսը, իսկ դելֆինների և կետերի լեզվի, ինչպես նաև հոգեակտիվ նյութերի ու սենսորային դեպրիվացիայի վերաբերյալ նրա հետազոտությունները նրան պաշտամունքային կարգավիճակ ապահովեցին 20-րդ դարի փոփ մշակույթում՝ հիմք ծառայելով Քեն Ռասելի «Այլափոխված վիճակներ» և Մայք Նիքոլսի «Դելֆինի օրը» ֆիլմերի համար։ Ռեժիսորներ Մայքլ Ալմերեյդան և Քորթնի Սթիվենսը, դիկտոր Քլոե Սևինյիի հետ միասին, ուսումնասիրում են առանցքային գիտնականի կյանքն ու նրա փորձերը հոգեբանական անհայտի տիրույթում։

Մայքլ ԱլմերեյդաՄայքլ Ալմերեյդա

1959 թվականի ապրիլի 7-ին ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Օվերլենդ Պարկ քաղաքում ծնված Մայքլ Ալմերեյդան ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր է։ Արվեստի պատմություն է ուսանել Հարվարդի համալսարանում, սակայն երեք տարի անց թողել է ուսումը, որպեսզի զբաղվի կինոյով։ Նրա ֆիլմերից են «Համլետը» (2000) և «Փորձարարը» (2015)։ Նրա «Ուիլյամ Էգլսթոնն իրական աշխարհում» ֆիլմը (2005) առաջադրվել է Gotham Award-ի՝ IFP-ի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։ 2015-ին Ալմերեյդան արժանացել է Moving Image Creative Capital մրցանակին։ Նրա «Մարջորի Փրայմ» փիլիսոփայական գիտաֆանտաստիկ ֆիլմը (2017), որը հիմնված է Ջորդան Հարիսոնի համանուն պիեսի վրա, ցուցադրվել է «Սանդենս» կինոփառատոնում և նվաճել Սլոան մրցանակը։

Ընտրված ֆիլմացանկ

Մեր ժամանակի հերոսը (1985), Տորնադո (1989), Մեկ ուրիշ աղջիկ, մեկ ուրիշ մոլորակ (1992), Նադյա (1994), Փայտե ձիուկով հաղթողը (1997), Հավերժականը (1998), Համլետ (2000), Երջանիկ այստեղ և հիմա (2002), Ուիլյամ Էգլսթոնն իրական աշխարհում (2005), Ցիմբելին (2014), Փորձարարը (2015), Մարջորի Փրայմ (2017), Փախուստներ (2017), Տեսլա (2020), Ջոն Լիլին և Երկրային պատահականությունների վերահսկման գրասենյակը (2025)։

Քորթնի ՍթիվենսՔորթնի Սթիվենս

1981 թվականին ծնված Քորթնի Սթիվենսը ամերիկացի կինոռեժիսոր է, որը հայտնի է «Ամերիկյան հատվածը» (2020), «Երկիր իգական» (2021) և «Գյուտ» (2024) ֆիլմերի համար։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Ժամանակակից արվեստի թանգարանում (MoMA), Արվեստի ազգային պատկերասրահում, Բարբիկան կենտրոնում, Ստամբուլի ժամանակակից արվեստի թանգարանում, Ուոքեր արվեստի կենտրոնում, Թաիլանդի բիենալեում և մի շարք կինոփառատոներում, այդ թվում՝ Բեռլինալեում, Վիեննալեում, Սալոնիկում, Հոնկոնգում և Նյու Յորքում։ Նա արժանացել է Ֆուլբրայթի կրթաթոշակի Հնդկաստանում, Գուգենհայմի կրթաթոշակի և այլ պարգևների։ 2023-ին «Ամերիկյան հատվածը» ֆիլմի համար արժանացել է «Ծիրանի ծառ» ՄԿՓ-ի Գլխավոր մրցանակին։

Ֆիլմացանկ

Սպիտակ ձեռնոցներ (2011), Քաղցր հեռանկարներ (2012), Իդա․ Արևմտյան աքսոր (2017), Ամերիկյան հատվածը (համառեժիսոր՝ Պաչո Վելես, 2020), Երկիր իգական (2021), Նվազագույն ընտրություն (2022), Գյուտ (2024), Ջոն Լիլին և Երկրային պատահականությունների վերահսկման գրասենյակը (համառեժիսոր՝ Մայքլ Ալմերեյդա, 2025)։