Լիամետրաժ ֆիլմերի մրցույթ

Ավելի լավ է խելագարվել վայրի բնության գրկում

Միրո Ռեմո

Չեխիա, 2025, 83′ · Չեխերեն՝ հայ․/անգլ․ ենթագրերով

սեպտեմբերի 8, 20։50 - «Դեբատուն» հյուրատուն

← Ծրագիր

Սինոփսիս

Չեխ երկվորյակներ Ֆրանտան և Օնդրան ամբողջ կյանքն ապրել են միասին՝ քաղաքակրթությունից հեռու, աշխարհից կտրված մի ագարակում, որտեղ կարող են մերկ զբոսնել, ծառեր մագլցել, գորտերին լիզել, տարօրինակ ծխախոտ ծխել ու պատերին նկարել։ Այնուամենայնիվ, մոտենալով 60-ամյա հոբելյանին՝ այս երկու անբաժան ազատ ոգիները սկսում են աստիճանաբար օտարանալ միմյանցից։ Ֆրանտան փոփոխություններ ու ազատություն է տենչում, մինչդեռ Օնդրան գնահատում է ծանոթը, արմատացածը, այն ամենը, ինչ միշտ եղել է, և, իհարկե, ալկոհոլի անսպառ քանակությունը:

Մրցանակներ

«Բյուրեղապակյա գլոբուս» (Լավագույն ֆիլմ), Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոն, Չեխիա, 2025; Լավագույն վավերագրական լիամետրաժ ֆիլմ, «Արևը ցանցի մեջ» մրցանակաբաշխություն, Սլովակիա, 2026; Լավագույն վավերագրական ֆիլմ/Լավագույն օպերատորական աշխատանք/Լավագույն մոնտաժ, «Չեխական առյուծներ» մրցանակաբաշխություն, Չեխիա, 2026։

Միրո ՌեմոՄիրո Ռեմո

1983 թվականի ապրիլի 9-ին Սլովակիայի Լադցե քաղաքում ծնված Միրո Ռեմոն ռեժիսոր է, որն արժանացել է ավելի քան 60 միջազգային մրցանակի։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո Ռեմոն սկսել է մեխատրոնիկա ուսանել Տրենչինի համալսարանում, սակայն շուտով տեղափոխվել է Բրատիսլավայի Կատարողական արվեստների ակադեմիա՝ ուսանելու վավերագրական կինոյի ռեժիսուրա, որտեղ էլ 2012-ին ստացել է գիտությունների թեկնածուի (PhD) աստիճան։ Ռեմոն նկարահանում, գրում և լուսանկարում է կարճամետրաժ, միջին մետրաժի և լիամետրաժ վավերագրական ֆիլմեր։ Նրա «Տակնուվրա» կարճամետրաժը (2009) պարգևատրվել է Հլավայի, Թայպեյի, Շեֆիլդի և Կրակովի կինոփառատոնում։ Մրցանակների քանակով սա Սլովակիայում երբևէ նկարահանված ամենահաջողված ֆիլմն է։

Ֆիլմացանկ

Յանո (2006), Ecce Homo (2006), Սառը հանգույց (2007), Տակնուվրա (2009), Պոհոդա (2011), Ութերորդցիները (2011), Բևերլի Հիլզ 01863 (2012), Մաքսատուն. փշոտ խնդիրներ (2013), Վերադարձ (2014), Ռիխարդ Մյուլլեր. անհայտը (2016), Քուլտուրա (2016), Ամբողջ թափով (2021), Որովհետև արջը (հեռուստասերիալ, 2025), Ավելի լավ է խելագարվել վայրի բնության գրկում (2025)։