Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ
Վլադիմիր Էյսներ
Սինոփսիս
Այս պոետական վավերագրական ֆիլմում ագարակային սովորական առօրյան վերածվում է ժամանակակից Ռուսաստանի մասին առակի։
Վլադիմիր Էյսներ
1955 թվականի դեկտեմբերի 2-ին Պերմ քաղաքում ծնված Վլադիմիր Էվալդովիչ Էյսները ռուս վավերագրող, սցենարիստ, պրոդյուսեր և մոնտաժող է։ 1985 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ը։ 1985-1991 թթ․ աշխատել է որպես ռեժիսոր Իրկուտսկի Արևելասիբիրյան փաստավավերագրական ֆիլմերի ստուդիայում։ 1994 թվականից ի վեր «Asia-Film» ստուդիայի ռեժիսոր է։ Ներկայումս բնակվում է Նովոսիբիրսկում։
Ընտրված ֆիլմացանկ
Մարշալ Բլյուխեր. դիմանկար դարաշրջանի ֆոնին (1988), Կար-չկար «Յոթ Սիմեոն» (համառեժիսոր՝ Հերց Ֆրանկ, 1989), Փարախ (1994), Չորրորդ չափումը (1999), Խավարում (2000), Վերջին ժամկետը (2002), Նրանց մասին, ովքեր ծխում են, խմում և հայհոյում (2005), Այլ կյանք (2006), Սև կատուն և մյուսները... (2006), Պատերազմական ժամանակների երեխաները (2013), Ռուս գերմանացիները (2014), Հաղթել միասին (2015), Հարվածային ալիք (2015), Արհեստը (2015), Խառնակ ժամանակների տարեգրություն (2017), Դար (2017), Գնացքը գնում է արևելք (2018), Ռիգերտ (2019), Աղը (2020), Ջրհեղեղից հետո (2021), Մթնշաղ (2023), Ջրհեղեղից հետո (վերամոնտաժված տարբերակ, 2026)։
