Հատուկ ցուցադրություններ

Պատ ընդդեմ մոռացության 3

Ժակ Քեբադեան

Ֆրանսիա, 2026, 42′ · Ֆրանսերեն/հայերեն՝ հայ․/անգլ․/ֆրանս․ ենթագրերով

սեպտեմբերի 7, 16։55 - Դեբեդի դպրոց

← Ծրագիր

Սինոփսիս

Ժակ Քեբադեանի՝ ի սկզբանե որպես ծավալուն տեսաինստալյացիա մտահղացված «Պատ ընդդեմ մոռացության» նախագիծը մոնումենտալ աշխատանք է, որն ամփոփում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների տեսագրված վկայությունները։ Այն արձանագրում է անձնական հուշերն ու փորձառությունները Փոքր Ասիա թերակղզու տարածքից, որը եղել է Օսմանյան կայսրության կողմից հայերի և քրիստոնյա այլ փոքրամասնությունների տեղահանությունների ու զանգվածային սպանությունների թատերաբեմ։ «Պատ ընդդեմ մոռացության 3»-ը մասնավորապես կենտրոնանում է Խարբերդից, Կիլիկիայից, Էրզրումից, Մալաթիայից և Վանից վկայությունների վրա, որոնք ամփոփված են 42 րոպեանոց վավերագրական ֆիլմում։

Ժակ ՔեբադեանԺակ Քեբադեան

Ժակ Քեբադեանը ծնվել է 1940 թվականին Ֆրանսիայում՝ 1920-ականներին գաղթած հայ ծնողների ընտանիքում: 1964-ին ավարտել է Խորացված կինեմատոգրաֆիական ուսուցման ինստիտուտը (IDHEC): 1965-1969 թթ․ եղել է Ռոբեր Բրեսոնի օգնականը «Պատահաբար Բալթազար», «Մուշետ» և «Նրբիկը» ֆիլմերի նկարահանումների ժամանակ։ Իր առաջին խաղարկային ​​ֆիլմից հետո (1967-ի «Տրոցկի»-ն) անցել է վավերագրական կինոյին։ 1980-ականներին՝ հոր մահից հետո, Քեբադեանը կարիք է զգացել վերադառնալու ակունքներին, ճանաչելու այն առասպելական երկիրը, որի մասին պատմում էր հայրը։ 1981-ին հեղինակել է «Հայաստան 1900»-ը՝ նվիրելով հոր հիշատակին։ 1982-ին համահիմնադրել է «AAA»-ն (Հայկական տեսալսողական ասոցիացիան), որի նպատակն է տարածել հայաստանցի և սփյուռքի կինոգործիչների ֆիլմերը: Դրանից ի վեր թողարկել է մի քանի առանցքային ֆիլմեր, որոնք վերաբերում են Հայաստանին և նրա պատմությանը, օրինակ՝ «Առանց վերադարձի հնարավորության» (1983) և «Ի՞նչ եղան իմ ընկերները» (1984): «Հինգ քույրերը» 1985-ին, «Հայկական հիշողությունը» 1993-ին և վերջապես «Քսան տարի անց»-ը 2002-ին եզրափակում են այս վերադարձը դեպի ակունքներ: Ժակ Քեբադեանը հետաքրքրված է արմատախիլ արված, աքսորված ժողովուրդների պատմությամբ, մասնավորապես՝ հայերի և հայկական սփյուռքի, բայց նաև Կարմիր քմերների իրագործած ցեղասպանությունից հետո Կամբոջայի թագավորական բալետի պարողների (1986-ի «Ապսարաս»-ը) կամ փաստաթղթեր չունեցող աֆրիկյան ընտանիքների («Մի թփուտից մյուսը») և շատ ուրիշների պատմությամբ։

Ընտրված ֆիլմացանկ

Տրոցկի (1967), Հայաստան 1900 (1981), Քսան տարի Վրաստանում (1982), Առանց վերադարձի հնարավորության (1983), Հայաստանի երեխաների հիշողությունը (1983), Ի՞նչ եղան իմ ընկերները (1984), Հինգ քույրերը (1985), Ապսարաներ (1986), Հայկական հիշողություն (1993), Մի թփուտից մյուսը (1998), Քսան տարի անց (2002), Հայկական հիշողություն, Հայաստանի հուշեր (2004), Փխրուն պատմություններ Հայաստանից (2015), Պատ ընդդեմ մոռացության 3 (2026)։