Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ
Մուրիել Հոնեյն
Սինոփսիս
Հյուսիսային Լիբանանի լեռներում վաճառվում է ստալակտիտներով, ջրով ու չղջիկներով լի բնական մի քարանձավ։ Իրականի և երևակայականի միջև ցատկոտող այս ֆիլմն այդ քարանձավի դիմանկարն է, որտեղ դիտարկվում են նրա ներսը, դուրսը, հարևանները և ճակատագիրը։
Մրցանակներ
Լավագույն բնապահպանական ֆիլմ, Լիբանանի բացօթյա ԿՓ, Բեյրութ, Լիբանան, 2025։
Մուրիել Հոնեյն
Մուրիել Հոնեյնը լիբանանցի ռեժիսոր և տեսալրագրող է։ Հեղինակել է «Ֆլուտի Էքսպրես» կարճամետրաժ խաղարկային (2018) և «Վաճառվում է քարանձավ» կարճամետրաժ վավերագրական (2024) ֆիլմերը։ 2022 թվականից ի վեր Բեյրութում կինոակումբ է վարում։
Ֆիլմացանկ
Ֆլուտի Էքսպրես (2018), Վաճառվում է քարանձավ (2024)։






