Սինոփսիս
Բոլորը գիտեն, որ նկարիչ Մարկ Շագալը ծնվել է Վիտեբսկում։ Սակայն քչերին է հայտնի, որ նույն քաղաքում է ծնվել նաև նկարիչ Սերգեյ Կուխտոն։ Նա կենտավրոսներ էր նկարում։ Կուխտոյի կենտավրոսները թափառում էին բելառուսական դաշտերով, անցնում բելառուսական գետերով և սիրում բելառուս կանանց… 1999 թվականին Սերգեյ Կուխտոն հեռացավ կյանքից։ Բայց նրա խորհրդավոր ու գեղեցիկ կենտավրոսները մնացին կտավների վրա։
Գալինա Ադամովիչ
1969 թվականին Մինսկում (Բելառուսական ԽՍՀ) ծնված Գալինա Ադամովիչը 1994-ին ավարտել է Բելառուսի գեղարվեստի ակադեմիայի վավերագրական կինոյի ֆակուլտետը։ Այդ ժամանակվանից ի վեր նա որպես ռեժիսոր աշխատում է «Բելառուսֆիլմ» ազգային կինոստուդիայում և բելառուսական տարբեր հեռուստաալիքներում։ Նրա գրեթե բոլոր աշխատանքները մրցանակների են արժանացել միջազգային տարբեր փառատոներում։ 2007 թվականին նրա «Ինչպես ընդունված է» ֆիլմը ճանաչվել է Բելառուսի Հանրապետության լավագույն ազգային ֆիլմ։ 2012 թվականին արժանացել է Բելառուսի Հանրապետության նախագահի «Հոգևոր վերածննդի համար» հատուկ պարգևին, որը շնորհվում է մշակույթի և արվեստի գործիչներին։ 2014-ին ճանաչվել է «Տարվա մինսկցի կին»։ 2022-ին հիմնադրել է «ADAM» կինոստուդիան։
Ֆիլմացանկ
Դատարկաբանություն (1992), Սիրիր ինձ, երբ սև եմ (1993), Կանանց հուզող հարցեր (1995), Արլենի Ֆաուստը (1996), Երաժշտությո՛ւն, օգնիր (1996), Տոն որբի համար (1998), Հայրական գիծ (2000), Ժամանակին (2002), Տեղի հանճարը (2003), Շարունակությունը (2004), Աստված իմ (2005), Ինչպես ընդունված է (2006), Տղամարդկանց տիրույթ (2007), Մայրիկը կգա (2008), Երջանկություն (2009), Կուսակրոն (2011), Հավերժական տոն (2012), Առաջինը (2012), Պատերազմի երաժշտությունը (2014), Երկու Անդրեյ (2015), Իրենցն ու ձերը (2017), Կարապներ (2018), Կենտավրոս (2026)։

