Հատուկ ցուցադրություններ
Ֆարհադ Վարահրամ
Սինոփսիս
«Սուրբ հարսանիքը» ժապավենին է հանձնում մի ծես, որը, ըստ ավանդության, հազար կամ ավելի տարվա պատմություն ունի։ Ըստ ավանդազրույցի՝ Փիր-ե Շալյարը հայտնի զրադաշտական քուրմ էր, որն ապրում էր հին Oրաման Թախտ գյուղում մոտավորապես VIII դարում։ Թագավորը նրա մոտ է ուղարկում Բուխարայի խուլ ու համր արքայադստերը։ Երբ աղջիկը մոտենում է սրբի կացարանին, հրաշքով ապաքինվում է։ Երախտապարտ թագավորը որոշում է իր դստերը նրան կնության տալ։ Այժմ՝ ավելի քան հազար տարի անց, Փիր-ե Շալյարի հարսանեկան տոնակատարությունն ամեն տարի անցկացվում է Իրանական Քուրդիստանի Օրաման Թախտ գյուղում։ Թեև այն անվանվում է հարսանիք, ըստ էության, սա արարողություն է, որի ընթացքում քրդերը աղոթում են Աստծուն, զոհաբերություններ անում, դաֆ նվագում, կատարում Սամա պարը և հատուկ ապուր պատրաստում։
Ֆարհադ Վարահրամ
1948 թվականին Բորուջերդում ծնված Ֆարհադ Վարահրամն իրանցի ճանաչված կինոռեժիսոր է, որը հայտնի է իր տպավորիչ ազգագրական վավերագրական ֆիլմերով։ 1974 թվականից ի վեր Վարահրամն արտադրել և նկարահանել է ավելի քան 50 վավերագրական ֆիլմ, այդ թվում՝ հանրահայտ «Սուրբ հարսանիքը» (1996) և «Հարավային Իրանի սևամորթները» (2013)։ Նրա կինոաշխատանքները ցուցադրվել և մրցանակների են արժանացել աշխարհի տարբեր ծայրերում՝ ներառյալ Իրանում, Ավստրիայում, Գերմանիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, ինչպես նաև Հայաստանում 2016 թվականին՝ «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 2-րդ միջազգային փառատոնի շրջանակում։
Ընտրված ֆիլմացանկ
Արդահալի շուկան (1986), Ջրհորի տունը (1987), Թարազ (1988), Սուրբ հարսանիքը (1996), Հիշողություն և հուշամատյան (2001), Երկինք (2007), Հարավային Իրանի սևամորթները (2013), Ոչ ոք (2015), Զեյնաթի որդու հարսանիքը (2018), Օջախ Նավազ (2024)։
