Սինոփսիս
Մի տղամարդ կանգնած է ամայի տարածությունում՝ մեկ այլ տիեզերքում, մեզնից հեռու։ Նա զանգահարում է տուն և ձայնային հաղորդագրություն թողնում․ «Այնտեղ, որտեղ հիմա եմ, ոչինչ չկա»։ Մինչ նա խոսում է իր կյանքի մասին` մենք տեսնում ենք նրա հիշատակած վայրերը, լողափերն ու բարերը։ Հիբրիդային այս ֆիլմում Ֆրանչեսկո Մանցատոն ստեղծագործաբար համադրում է տեսախաղերի աշխարհը կինոյի հետ։ Նա օգտագործում է 8 մմ ժապավենային կադրեր, որոնք պատկանել են իր պապիկին, որին ինքը երբեք չի տեսել։ Ստեղծելով այլընտրանքային տիեզերք, որտեղ պապը շարունակում է ապրել, ռեժիսորը փորձում է հաշտեցնել անցյալի բացերը երևակայական ապագայի բեկորների հետ՝ ջանալով երկխոսություն ստեղծել պապի հետ, որին կուզեր ճանաչել։
Ֆրանչեսկո Մանցատո
1996 թվականին Մոնցայում ծնված Ֆրանչեսկո Մանցատոն իտալացի ռեժիսոր է և Միլանի համալսարանի Արդի գրականության ֆակուլտետի շրջանավարտ։ Կարիերան սկսել է որպես քաղաքական վավերագրական ֆիլմերի համառեժիսոր («Փոթորիկ աչքերում» և «Դեռ այրվում է ներսում»), որից հետո անցել է խաղարկային կինոյին բազմաթիվ մրցանակների արժանացած «Լետիցիա» (2022) կարճամետրաժով։ Նրա «Բաց թողնված զանգ» կարճամետրաժ ֆիլմը ցուցադրվել է IDFA-ում, իսկ «Երազել հիմա, հեղափոխել վաղը» կարճամետրաժը, որը մշակվել է Ալիս Դիոպի ղեկավարությամբ Լոկառնոյի Գարնանային ակադեմիայում, ներկայացվել է Լոկառնոյի 77-րդ կինոփառատոնում։ 2024-ին «Ներո արջենտո» կարճամետրաժ ֆիլմը մասնակցել է Վենետիկի միջազգային կինոփառատոնի Քննադատների միջազգային շաբաթին՝ արժանանալով «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։ Եվրոպական կինոակադեմիայի անդամ և «Berlinale Talents 2025»-ի շրջանավարտ Մանցատոն ներկայումս մշակում է իր դեբյուտային լիամետրաժ խաղարկային «Այրվում է կյանքով» ֆիլմը, ինչպես նաև «4,3 կիլոմետր» կարճամետրաժը, որը ներառվել է «Berlinale Talents Lab 2026»-ում։
Ֆիլմացանկ
Փոթորիկ աչքերում (2021), Կառլե (2021), Լետիցիա (2022), Դեռ այրվում է ներսում (2023), Բաց թողնված զանգ (2024), Երազել հիմա, հեղափոխել վաղը (2024), Ներո արջենտո (2024)։




