Լիամետրաժ ֆիլմերի մրցույթ
Մեհրդադ Օսքուեի, Սորայա Ախլաղի
Սինոփսիս
Հինգ տարի շարունակ դեռահաս Սորայա Ախլաղին բջջային հեռախոսով նկարահանել է իր կյանքի առանցքային պահերը։ Այս ընթացքում նա ստեղծել է ազդեցիկ գծանկարներ ու քանդակներ՝ միաժամանակ փորձելով փախչել Իրանից, հեռանալ երկարամյա բռնարար ամուսնուց և Ավստրիայում միանալ մորը։ Ռեժիսորը ձայն է տալիս Սորայային՝ հրաժարվելով ավանդական վավերագրական կառուցվածքից հօգուտ պատկերների, ժեստերի ու խորհրդանիշների վրա հիմնված ֆորմայի։ Արդյունքում Սորայան դառնում է իր սեփական պատմության գլխավոր հերոսուհին, համահեղինակն ու պատմիչը։
Մրցանակներ
Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ, IDFA, Ամստերդամ, Նիդերլանդներ, 2025; Լավագույն ֆիլմ, Միջազգային մրցույթ, ZagrebDox, Խորվաթիա, 2026; Ժյուրիի հատուկ մրցանակ/Հանդիսատեսի մրցանակ, Docville, Լյովեն, Բելգիա, 2026; Ստեֆան Յարլի անվան միջազգային վավերագրական մրցանակ, «Տեմպո» վավերագրական ֆիլմերի ՄԿՓ, Ստոկհոլմ, Շվեդիա, 2026։
Մեհրդադ Օսքուեի
1969 թվականին Թեհրանում ծնված Մեհրդադ Օսքուեին իրանցի անկախ վավերագրող, պրոդյուսեր, դասախոս և լուսանկարիչ է։ Ավարտել է Թեհրանի Արվեստների համալսարանը։ Նրա ֆիլմերը ցուցադրվել են բազմաթիվ փառատոներում, արժանացել բազմաթիվ մրցանակների և քննադատների բարձր գնահատականին՝ նրան դարձնելով արդի իրանական վավերագրական կինոյի կարևորագույն դեմքերից։ 2010-ին Նիդերլանդներում նրան շնորհվել է Արքայազն Կլաուսի անվան մրցանակը։ Նրա աշխատանքների հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվել Anthology Film Archives-ում (Նյու Յորք, 2018), «Doc Point» վավերագրական ֆիլմերի փառատոնում (Հելսինկի, Ֆինլանդիա, 2020) և Շարժվող պատկերի թանգարանում (MOMI, Նյու Յորք, 2020)։ Օսքուեին ընդգրկվել է նաև մի շարք միջազգային կինոփառատոների ժյուրիի կազմում՝ «Ժան Ռուշ» 36-րդ ՄԿՓ-ում (Փարիզ, Ֆրանսիա, 2016), CPH:DOX (Դանիա, 2017) և այլն։
Ընտրված ֆիլմացանկ
Մորս տունը, լագունա (2000), Չադրայի մյուս կողմում (2004), Քիթը՝ իրանական ոճով (2005), Ազատության համար միշտ ուշ է (2007), Իրանի ճաշակը (մաս 1 և 4, 2009), Ձմռան վերջին օրերը (2011), Անաստղ երազներ (2016), Անարև ստվերներ (2019), Աղվեսը մանուշակագույն լուսնի տակ (2025)։
Սորայա Ախլաղի
Սորայա Ախլաղին բազմապրոֆիլ արվեստագետ է, որը ստեղծագործում է քանդակագործության, գեղանկարչության և կինոյի ոլորտներում։ Քանդակագործությամբ սկսել է զբաղվել 2016 թվականին և 2025-ի դրությամբ ստեղծել է ավելի քան 200 պապյե-մաշե քանդակ։ 2017-ին սկսել է զբաղվել գեղանկարչությամբ։ 2018-2025 թթ․ եղել է Մեհրդադ Օսքուեիի «Աղվեսը մանուշակագույն լուսնի տակ» ֆիլմի օպերատոր, հնչյունային ինժեներ և համառեժիսոր, ինչպես նաև գլխավոր հերոսուհի։
Ֆիլմացանկ
Աղվեսը մանուշակագույն լուսնի տակ (2025)։





